Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Ամեն ինչ անում է՝ «աղանդապետության» շրջանակում «նզովյալների» թիվը մեծացնելու համար

Ամեն ինչ անում է՝ «աղանդապետության» շրջանակում «նզովյալների» թիվը մեծացնելու համար
03.11.2025 | 14:00

Արդեն նշել եմ, որ Նիկոլը իր համար առանձին աղանդ է ձևավորում՝ միաժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի իր «աղանդապետության» շրջանակում հնարավորինս մեծացնի «նզովյալների» թիվը։ Թե որքանով է այդ գործընթացը կյանքի կոչվում՝ դեռ հստակ չէ, սակայն կարելի է ասել, որ նզովյալների պակաս, թերևս, չկա։

Նախօրեին տեղի ունեցած հերթական «քաղաքական ծեսը», որին մասնակցում էին իշխող ուժի ավելի մեծ թվով ներկայացուցիչներ, նախորդից ավելի թույլ ու անարդյունք էր։ Այս մասին այնքան է խոսվել, որ նորից կրկնելը պարզապես ավելորդ է․ ցանկացած հաջորդ արարողություն նախորդից անհամեմատ թույլ է լինելու, քանի որ այն արհեստածին է և ոչ մի արժեքային կամ գոյաբանական հիմք չունի։

Ինչքան էլ Նիկոլն ու նիկոլականները հայտարարեն, թե «Հովհաննավանքում հավաքվում են հոգևոր իրական արժեքների կրողները», ակնհայտ է, որ դա դասական բլեֆ է և հիմնազուրկ պնդում․ ոչ մեկի շուրթերից հոդաբաշխ միտք կամ իմաստավոր խոսք չլսվեց։ Ընդամենը անգիր արած մի քանի «տրակտատներ» էին, որոնք բաժանվել էին տարբեր մարդկանց միջև, իսկ նրանք տարբեր շարադասություններով փորձում էին դրանք ներկայացնել։

Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին օրեցօր ավելի է ամրանում, հավատավորներն ավելի եռանդով են մասնակցում կիրակնօրյա պատարագներին։ Վառ օրինակն էր երեկվա բազմահազարանոց հավատացյալների հոսքը՝ ՀՀ ամբողջ տարածքի եկեղեցիներ և վանքեր։

Եթե փորձենք զուգահեռ անցկացնել Պավլիկյան և Թոնդրակյան աղանդավորական շարժումների հետ, ապա միանշանակ է, որ երկու շարժումներն էլ ունեցել են գաղափարաբանական և դավանաբանական, եթե ոչ խորքային, ապա գոնե էական հիմքեր։ Նրանք իրենց քարոզչությունն ու գործունեությունը կառուցում էին այդ գաղափարների շուրջ։ Իսկ Նիկոլի արարքը բացարձակ քաղաքական աղանդի վարքագիծ է։ Դրա վառ ապացույցն է Հանրային հեռուստատեսությամբ ավելի քան երկու ժամ տևած ուղիղ հեռարձակումը, վարչական ողջ ռեսուրսի ներգրավումը, մարդկանց մոբիլիզացիան, ինչպես նաև իրավապահ և ուժային կառույցների բացահայտ մասնակցությունը՝ «հանրային կարգի պաշտպանության» անվան տակ։ Եթե սրան հավելենք նաև կարգալույծին պետական պահպանության ներքո պահելու և նրա անվտանգության ապահովման փաստը, պատկերը դառնում է ամբողջական։

Այս ամենի արդյունքում Եկեղեցին, հակառակ ներքին խնդիրներին, դանդաղ, բայց հաստատուն կերպով ամրանում է՝ ցույց տալով, որ ինքը կուռ և կայացած կառույց է։

Նիկոլի կողմից Թալինում սպասվող հաջորդ «ծեսը», որին նա կփորձի ապահովել ավելի մեծ ներգրավում, անխուսափելիորեն ունենալու է ավելի թույլ արձագանք։ Նա գիտի, որ թեմայի տակ է մնացել և այժմ պարզապես իմիտացիաներ է անում՝ մարդկանց զբաղեցնելու նպատակով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ